Նոր նշանակումներ ոստիկանությունում
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամաններով նշանակումներ են արվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահե Ղազարյանն էլ նշանակվել է Տավուշի մարզային վարչության պետ՝ ազատվելով Ոստիկանության Դիլիջանի մարզային վարչության պետի պաշտոնից: Հ
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկ այլ հրամանով Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը: