Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը Արցախում սահմանային լարվածության վերաբերյալ
Իրանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ և աջակցել Լեռնային Ղարաբաղում կայունության ու անվտանգության հաստատմանը: Այս մասին «Թասնիմ» գործակալության հետ հարցազրույցում հայտարարեց Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:
«Իրանն իր հյուսիսային երկու հարևաններին զսպվածության կոչ է անում՝ կողմերին հորդորելով ջանքեր գործադրել, որպեսզի առկա տարաձայնությունը լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով», - նշեց նա։
Թեհրանը նաև կոչ է արել միջազգային կառույցներին, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում պատասխանատվություն են ստանձնել, կատարել դրանք:
Zham.am