Էլ. Վարդանյան. Նիկոլ Փաշինյանի շեշտադրումները դատական համակարգի վերաբերյալ ճիշտ էին
Շատ կարևոր է, որ այսօր վարչապետն անդրադարձ կատարեց դատական համակարգի անկախության հարցին, ինչի առնչությամբ ես երեկ ներկայացրել էի մտահոգություններս և ներկայացրել դատական համակարգի նկատմամբ ներգործության բացառման կարևորությունը, չնայած նրան, որ շատերը գտնում են, որ կարելի է բացառություններ անել։
Դատական համակարգի վերաբերյալ վարչապետի շեշտադրումները ճիշտ են և դա այն տեսակետն է, որ ես միշտ պաշտպանել եմ իմ հրապարակային խոսքում։ Կարևոր է, որ այդ տեսակետը պաշտպանվում է նաև երկրի վարչապետի կողմից։
Սա դժվար գործի ճիշտ սկիզբն է։
Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից