ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի քննադատությանը արցախցի դիվանագետների հետ հանդիպման առնչությամբ
Ռուսական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում երբեք չի ենթադրել միջազգային միջոցառումներին մասնակցելուց հրաժարումը միայն այն պատճառով, որ այնտեղ անսպասելիորեն կարելի է հանդիպել Ղարաբաղի ներկայացուցիչներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Արտաքին քաղաքականության գերատեչությունը նման հայտարարությամբ է արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիմքեթ Հաջիևի քննադատությանը ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչների և Բակո Սահակյանի, ինչպես նաև Արցախի այլ ներկայացուցիչների՝ Սուխումում վերջերս կայացած հանդիպմանը պատճառով:
Ինչպես պարզաբանել են նախարարությունում, նրանց հանդիպումը կայացել է աբխազական դիվանագիտական ծառայության 25-ամյակի տոնակատարության շրջանակներում, որին մասնակցելու Աբխազիան հրավիրել էր արտասահմանցի գործընկերներին, այդ թվում և Լեռնային Ղարաբաղից: