Միհրան Հարությունյան. MMA եմ մտնում ընտանիքիս բարեկեցության համար, քանի որ Ռիոյից հետո ինձ ոչնչով չօգնեցին (Տեսանյութ)
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 օգոստոսի 2018թ., 00:00
Իտալիայում կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 38-ի (Տեսանյութեր) Թաքնված հարուստը. որքան ունեցվածք ունի թիվ մեկ բանտապետը Գյումրիում տղամարդը ջեռուցիչով և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել այլ տղամարդու. (տեսանյութ) Պուտինի դասղեկը պատմել է՝ ինչպիսին էր ՌԴ նախագահը դպրոցական տարիներին Արտակարգ դեպք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Ճապոնիայում նախապատրաստվում են հրաբխի՝ «աղետալի» ժայթքմանը ԱՄՆ-ում 11-ամյա երեխան 10 րոպեում կոտրել է ընտրական համակարգի կայքի կրկնօրինակը Լոնդոնը չի պատրաստվում Վաշինգտոնի պահանջով պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ Բաքվում ի պաշտպանություն Թուրքիայի դոլարներ են այրել Չեմպիոնների լիգա. Որակավորման վերջին փուլի զույգերը Ալյուրը թանկացել է. առաջիկայում կվերանայվի կա՛մ հացի գինը, կա՛մ քաշը Դասագրքերը դպրոցներում կհատկացվեն ներդրումային գումարներով Թուրքիայի ճգնաժամը շատերին է վնասելու իր սահմաններից դուրս Սուրիկ Խաչատրյանի որդիները դարձել են պետական կառույցների համար կռվախնձոր Մարտի 1–ի գործով հարցաքննվել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը Թուրքիան կտրուկ բարձրացրել է մի շարք ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը Աշնանը 15-22 դեսպան հետ է կանչվելու Հայաստան Արջը գնացել է գինու եւ օղու խանութ Ամերիկացի կոնգրեսականն Ադրբեջանում է. անվտանգությո՞ւն, թե՞ գաղտնի միաբանություն VARDA-ի աննկարագրելի կրքոտ պարը Երեւանում գործը հասավ նրան, որ համասեռամոլներն արդեն ոստիկանությունում ոստիկան են ծեծում (Տեսանյութ) Turkish Airlines–ը բոյկոտելու է ամերիկյան ընկերությունների գովազդները ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Երևանում Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի «Էրեբունի պլազայում» տեղի ունեցածի հետ Բաքվում խաբեբաները գունավոր պրինտերով մանաթ են տպել Թուրքիան չի սատարել ՌԴ–ի դեմ պատժամիջոցները, չի սատարի նաեւ Իրանի դեպքում Լուկաշենկոն հեռացրել է երկու նախարարի եւ հայտարարել ԱԽ քարտուղարի ծառայական անհամապատասխանության մասին Լարսի անցակետում գերծանր վիճակը շարունակվում է Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում. Երկրորդ նախագահի գրասենյակը տապալված ասուլիսի մասին Վերա Բրեժնևան ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը Տղերքը խմել էին ու քնա՞ծ մնացել ԱՄՆ-ն թիկունքից հարվածեց Թուրքիային Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են Վրացական կողմում սպասող ավտոշարասյան երկարությունը կազմում է 3,5 կմ Amazon-ը կարող է դառնալ 1 տրլն դոլար արժեքով 2-րդ ընկերությունն աշխարհում Վլադ Լիստևի գործընկերն ասել է՝ ով է նրա սպանության պատվիրատուն Ռուսաստանցի միլիարդատերերն ուրբաթ 4,1 միլիարդ դոլար են կորցրել Թոփլես Քիմ Քարդաշյանն անկողնում Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի վերադարձի հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում NBA-ի աստղը ծեծկռտուքի մասնակից է դարձել գիշերային ակումբում Ասուլիսը չի կայանա, իշխանությունը վախենում է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսի. Վիկտոր Սողոմոնյան ՍԱՊԾ-ի պարզաբանումը ՀՀ տարածքում ադրբեջանական ծագման ձմերուկի վերաբերյալ Ռուսաստանը պնդում է՝ անցյալ տարի ավարտել է իր քիմիական զինանոցի վերացումը Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ևս մեկ սխալ կրակոցը ծանր կորուստների կհանգեցնի Նավթի գները մի փոքր նվազել են Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում Մինչեւ 2050 թվականը Ջակարտան կարող է ջրի տակ անցնել Քաթարը դավաճանեց Թուրքիային նեղ պահին․ թուրքական պարբերական «Ազիզյաններ» սիթքոմը կարող է փակվել «Հրապարակ». ՌԴ-ն հայ իրավապահներին թույլ չի տալիս ձերբակալել նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին Ադրբեջանական TAP գազատարի կառուցումը հիասթափեցնում է իտալացիների. The New York Times Իսպանիայում Վրաստանից եւ Հայաստանից «օրենքով գողերի» են ձերբակալել ՀՔԾ-ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ապօրինի է համարում Ռոբերտ Քոչարյանը վաղը ասուլիս է հրավիրել Անկարան պետք է ապահովի իր Կենտրոնական բանկի անկախությունը Յագլանդը՝ Ադրբեջանին. Մենք չենք ընդունում քաղբանտարկյալների առկայությունը Եվրոպայում Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նորվեգացի նախարարը պաշտոնից զրկվել է Իրան ուղեւորության պատճառով Իրանը նոր սերնդի բալիստիկ հրթիռ է ներկայացրել Իրանի տնտեսական խնդիրների պատճառը նաև ներքին կառավարման սխալներն են. Այաթոլլա Ալի Խամենեի Չճանաչված երկրների Եվրոպայի Գավաթն՝ Արցախում Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը Ավտոգազալիցքավորման 12 ճնշակայան դադարեցրել է շահագործումը Ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել Կրեմլը մեկնաբանել է Թուրքիային օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Գագիկ Խաչիկյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Էրդողանի փեսան հայտարարել է լիրան փրկելու ծրագրի մասին Անջելինա Ջոլիին տեղափոխել են հոգեբուժարան Իրականում 682 հազար մարդ է լքել Հայաստանը, ոչ թե 1 մլն 22 հազար Կինը դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման՝ մերկ տղամարդուն գաղտնի տեսագրելու համար Հայկական կողմը Նախիջևանի հատվածում ադրբեջանական սադրանքներին պատասխանել է կրակով. Արծրուն Հովհաննիսյան «Ոչ ոք, ոչ մի պետություն իրավունք չունի սպառնալ Թուրքիային և թուրք ժողովրդին». Էրդողան Երբ կկայանան «Փյունիկի» և «Ալաշկերտի» հետաձգված խաղերը Չեղարկվել Է Իրաքի վարչապետի այցն Իրան «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներին բերել են կառավարության դիմաց ցույց անելու Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում Արտաշատում խիստ դժգոհ են հարկային մարմիններից. դուրս են եկել փողոց Բուխարեստում հակակառավարական ցույցերը շարունակվում են Չեղարկվել է Իրաքի վարչապետի այցն Իրան
Հարցում

Միհրան Հարությունյան. MMA եմ մտնում ընտանիքիս բարեկեցության համար, քանի որ Ռիոյից հետո ինձ ոչնչով չօգնեցին (Տեսանյութ)

Ես մտնում եմ MMA իմ եւ ընտանիքիս բարեկեցիկ ապագան կառուցելու համար, քանի որ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ինձ ոչնչով չօգնեցին եւ չաջակցեցին: Ես շատ եմ ցանկանում նորից ըմբշամարտի մրցագորգ դուրս գալ, Օլիմպիական խաղերում հաղթել, բայց ընտանիքս պետք է ապրի, իսկ այդ հարցում ինձ միայն կօգնի MMA-ը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռոստովում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, որը մայիսի 19-ին իր նորամուտը կնշի խառը մենամարտերում:

Արդեն կայացել է Fight Nights Global-ի կողմից կազմակերպված խառը մենամարտերի Ռոստովում կայանալիք մրցաշարի մարզիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը: Միհրան Հարությունյանն ու իր մրցակիցը հավասար քաշն ունեն եւ հանդես կգան թեթեւ քաշային կարգում՝ 65.8:

Միհրան, մեկ օրից դուրս կգաս ռինգ: Ի՞նչ տրամադրվածություն ունես:

Լավ տրամադրություն ունեմ, դրական եմ տրամադրված, քանի որ ամեն ինչ նորմալ է, լավ պատրաստվել եմ, նորմալ մարզավիճակում եմ եւ պատրաստ եմ դուրս գալ ռինգ:

Քո նորամուտն է խառը մենամարտերում: Այնուամենայնիվ, ինչո՞ւ որոշեցիր մտնել MMA:

Սա ինձ համար նոր փորձություն է, ինքնադրսեւորման եւս մեկ ճանապարհ: Շատ նոր գիտելիքներ եմ ձեռք բերել այս ընթացքում ինչպես ըմբշամարտի, այնպես էլ մյուս մարզաձեւերի համար: Առհասարակ մարզիկի համար խառը մենամարտերով զբաղվելը շատ օգտակար է, հնարավորություն ես ստանում ուսումնասիրել միանգամից մի քանի մարզաձեւեր:

Առաջին մենամարտիդ պատրաստվեցիր շատ կարճ ժամանակահատվածում: Ի՞նչ մարզումային փուլ ես անցել եւ ովքե՞ր են աշխատել քեզ հետ:

Ամբողջական երկու ամսում եմ պատրաստվել: Մարզումներս կենտրոնացած էին ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում: Ինձ հետ իսկապես մասնագետներ աշխատեցին: Այս ընթացքում ինձ հետ հետ աշխատեց Ռոմա Քալանթարյանը, ով բացի լավ մարզիչ լինելուց նաեւ հրաշալի ընկեր է: Ինչպես նաեւ իմ մարզիչ Անդրանիկ Էնդի Դերմեջիանը: Անդրանիկը կենտրոնացած էր ռինգում ըմբշամարտի եւ գրեփլինգի վրա, իսկ Ռոմա Քալանթարյանը ձեռքերի աշխատանքի վրա՝ բռնցքամարտ եւ այլն:

Առաջին մրցակիցդ իրանցի Ալի Յուսեֆին է, որն արդեն անցկացրել է 9 մենամարտ (6-3-0): Ինչո՞ւ կանգ առար արդեն փորձ ունեցող եւ որոշակի վարկանիշ ունեցող մարզիկի վրա:

Չեմ ցանկանում թույլ ու հեշտ ճանապարհով գնալ: Ուզում եմ ինձ համար դժվար ու հետաքրքիր, բարդություններով լի ճանապարհով գնալ: Հավատում եմ, որ լավ կստացվի, ինչպես Աստված ցանկանում է, ուրեմն հաստատ հենց այդպես էլ լինելու է: Ես շատ մեծ աշխատանք եմ տարել այս ամիսների ընթացքում հաղթելու համար: Տեսնենք, ինչպես ամեն ինչ կդասավորվի: Յուսեֆին էլ պատահական մարզիկ չէ: Ինձ համար դժվար է լինելու եւ, առհասարակ, ինձ համար դժվար է խառը մենամարտերում:

Կայացավ հայացքների մենամարտը: Ի՞նչ տեսար նրա հայացքում եւ ի՞նչպես կգնահատես Յուսեֆիի հնարավորությունները:

Շատ ուրիշ հայացքով էր նայում, շատ ուժեղ, չեմ կարող նկարագրել: Ալի Յուսեֆին ուժեղ տղա է, լավ է տրամադրված՝ զգացի: Չեմ ցանկանում ինձ թերագնահատել, թուլացնել: Յուսեֆին ուժեղ մարզիկ է եւ արժանի մրցակից:

Որքանո՞վ է կարեւոր քեզ համար այս հաղթանակը: Ցանկանում ես ինքդ քե՞զ ինչ-որ բան ապացուցել, թե՞ ուրիշներին:

Ուրիշներին ինչ-որ բան ապացուցելու նպատակ չունեմ: Ավելի շատ ինքս ինձ ինչ-որ բան ապացուցելու միտքն է: Այս հաղթանակն այնքանով է կարեւոր, որ ես նոր ձեռքբերում ունենամ, նոր դժվարությունների մեջ ընկնեմ եւ պատվով դրանք հաղթահարեմ: Իրականում ես խառը մենամարտեր եմ մտնում իմ ընտանիքի ապագայի համար, որ ամեն մենամարտից ու հաղթանակից հետո վստահ լինեմ՝ ընտանիքս կայանում է, հանգիստ լինեմ իմ եւ ընտանիքիս վաղվա օրվա բարեկեցության հարցում: Այդ պատճառով վաղվա օրից շատ բան է կախված, վաղվա հաղթանակը շատ կարեւոր է: Դժվար է: Ես էլ եմ անհանգիստ, բայց պետք է անցնեմ սրա միջով:

Չմոռանանք նաեւ, որ դու հունեահռոմեանական ոճի ըմբիշ ես, Օլիմպիական փոխչեմպիոն: Բաց թողեցիր Եվրոպայի առաջնությունը: Առջեւում աշխարհի առաջնությունն է: Ի՞նչ ծրագրեր ունես աշխարհի առաջնության հետ կապված: Կտեսնե՞նք քեզ կրկին ըմբշամարտի գորգում:

Շատ եմ ցանկանում նորից վերադառնալ ըմբշամարտի գորգ, բայց ֆինանսական հարցեր կան, որոնք ես պետք է լուծեմ: Ես հենց այնպես չեմ մտնում MMA, ես աշխատելու եմ գումարներ: Օրինակ՝ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո ինձ ֆինանսական ոչ մի օգնություն չեղավ: Ես անցա բազմաթից վիրահատություններ, որեւէ վիրահատության հարցում ինձ ֆինանսով չօգնեցին, ամեն ինչ արեցի իմ հնարավորություններով: Այսպես չեմ կարող շարունակել՝ ամեն ինչ ինքս, ինքնուրույն... Շատ դժվար է: Իսկ իմ ազգին այստեղ էլ կուրախացնեմ:

Կուզենայի, բայց դա նշանակում է՝ ամեն ինչ թողնել ու նվիրվել միայն ըմբշամարտին: Այդ դեպքում ընտանիքս ինչպես, ինչով պետք է ապրի: Սա շատ դժվար հարց է ինձ համար: Շատ եմ ուզում. Օլիմպիական խաղերում ուզում եմ հաղթեմ, որ իմ անվան կողքին պաշտոնապես գրված լինի օլիմպիական չեմպիոն, որ որեւէ կասկած չլինի իմ չեմպիոն լինելու հարցում:

website by Sargssyan