Թուրքիայի պաշտպանության նախարարի ավտոշարասյան վրա զինված հարձակում է տեղի ունեցել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի շարասյան վրա Քոջաէլի նահանգում զինված հարձակում է իրականացվել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Քոջաէլի նահանգի Դիլիվասըի շրջանում հանդիպումներ է ունեցել, որից հետո ավտոշարասյունով ճանապարհը շարունակել է դեպի Դերինջե։
Այդ ընթացքում ավտոշարասյան վերջին մեքենայի ուղղությամբ կրակոցներ են հնչել անծանոթ մեքենայից։ Ոստիկանությունը սկսել է հետապնդել ու կանգնեցնել այդ մեքենան։ Ոստիկանությունը մեքենայում գտնվողներին ձերբակալել ու տեղափոխել է ոստիկանատուն։