Երեխաները պաղպաղակ են ուտում ՀՀ նախագահի հետ (Տեսանյութ)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում այսօր՝ մայիսի 18-ին, գեղեցիկ միջոցառում է տեղի ունեցել. նախագահը երեխաներին հրավիրել է պաղպաղակ ուտելու:
Նախօրեին, երբ նախագահը դիմավորում էր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներին, երեխաների խումբն այդ պահին անցնելիս է եղել նրանց կողքով։ Արմեն Սարգսյանը նրանց հրավիրել է պաղպաղակ ուտելու։
Նա նշել է, որ կարելի է սա ավանդական դարձնել ու հաջորդ անգամ պաղպաղակ ուտելու հրավիրել ոչ թե Երեւանի, այլ հեռավոր մարզերի երեխաներին: