Էրդողանը հանդիպել է Քուրդիստանի առաջնորդի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատներից մեկում փակ հանդիպում է անցկացրել Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսութ Բարզանիի հետ։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողան-Բարզանի փակ հանդիպումը տեւել է մեկ ժամ։ Մեսութ Բարզանին հանդիպումից հետո նշել է, թե հանդիպումը դրական է անցել։ «Խոսել ենք ամեն ինչից»,-ասել է Բարզանին։
Նշվում է, որ Բարզանին հանդիպելու է նաեւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ։