Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ կառավարության նոր կազմի համար ներկայացրած փոխվարչապետերի ու նախարարների թեկնածություններին:
Ինչպես նշում է ria.ru-ն, Պուտինը նախապես Մեդվեդևի հետ քննարկել էր բոլոր թեկնածուներին:
«Նրանք հայտնի մարդիկ են՝ հարուստ աշխատանքային փորձով և լավ համբավով »,-ընդգծել է նախագահը:
Ըստ այդմ՝ առաջին փոխվարչապետ է դարձել Անտոն Սիլուանովը: Ինչ վերաբերում է դեռևս հին կառավարությունից իրենց պաշտոնները պահպանած նախարարներին, ապա նրանց շարքից Սերգեյ Լավրովը վերանշանակվել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում, Սերգեյ Շոյգուն էլ կշարունակի պաշտոնավորել որպես պաշտպանության նախարար:
Աղբյուրը նկատում է, որ նոր կառավարության աշխատանքում սկզբունքային փոփոխություններ չեն լինելու, քանի որ «գործող համակարգն արդեն ապացուցել է իր աշխատունակությունը»: