Խաչիկ Ասրյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Խաչիկ Ասրյանն ազատվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից։
Վարչապետի որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝
Խաչիկ Ասրյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:
Հիշեցնենք, որ նա ավելի վաղ հայտարարություն էր տարածել, նշելով, որ մտադիր է լքել պաշտոնը, դուրս գալ ՀՀԿ-ից եւ նոր կուսակցություն ստեղծել:
Նշենք, որ աշխատանքից ազատվել է նաեւ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը, Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am