Նեթանյահուն «Եվրատեսիլ-2018»-ի հաղթողի հետ «հավիկի պարն» է պարել (տեսանյութ)
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հանդիպել է «Եվրատեսիլ-2018»-ի հաղթող Նետա Բարզիլայի հետ, որի շնորհիվ հաջորդ տարի մրցույթն անցկացվելու է Երուսաղեմում:
Ինչպես նշում է ria.ru-ն, երգչուհին վարչապետին ու նրա կնոջը նվիրել է աքաղաղի տեսքով սառնաշաքար: Այնուհետև Նետան ու Նեթանյահուն կանգնել են կողք կողքի ու թևերի համապատասխան շարժումներով պարել «հավիկի պարը»:
Աղբյուրը մանրամասնում է, որ վարչապետն ու «Եվրատեսիլ»-ի հաղթողը հանդիպել են Նեթանյահուի պաշտոնական նստավայրում: