Որ դեպքում ազատ կարձակվեն ՊՊԾ գունդը գրաված անձինք. Արտակ Զեյնալյանի պարզաբանումը
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել է աշխատակիցներին և փաստաբանական համայնքին ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներն ու մեթոդները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա. Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է խնդիրը լուծում ստանալ։
«Ես խնդիր եմ առաջադրել, որ ուսումնասիրեն օրինական լուծման ճանապարհներ և մեթոդներ»,- ասաց նա: Նշեց նշեց, որ քննարկվում են բոլոր ճանապարհները:
«Բոլոր ճանապարհներն էլ քննարկում ենք՝ ներում, համաներում, որպեսզի դա լինի արդար՝ հաշվի առնելով դատական անկախության բացարձակ սկզբունքը»,- նշեց Արտակ Զեյնալյանը: