Գյումրիի ավագանիում «Բալասանյան» խմբակցությունն անվստահություն հայտնեց Սամվել Բալասանյանին
Գյումրիի ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» խմբակցության 13 անդամներ անվստահություն հայտնեցին իրենց քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով նույն դաշինքի մեկ այլ անդամի։
Ընդդիմադիր «Գալլա» խմբակցությունը շտապեց հայտարարել, որ անվստահության հարցը կեղծ օրակարգ է և պահանջեց այն հանել օրակարգից ու վերջ տալ կրկեսին։
Խմբակցությունից հայտարարեցին, որ եթե այդ հարց մեկ անգամ դրվի քվեարկության, ապա մեկ տարի այլևս հնարվոր չի լինի քննարկել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը։