ՊԵԿ-ը նոր նախագահ ունի. կրկին ցնցումներ, կրկին փոփոխություններ
Կառավարության այսօրվա մայիսի 17-ի նիստի որոշմամբ, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է Վարդան Հարությունյանը՝ սեփական դիմումի համաձայն:
ՊԵԿ նախագահ է նշանակվել Վարդան Անանյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:
Իր խոսքում Վարդան Հարությունյանը նշեց, որ իր պաշտոնավարման 1,5 տարիների աշխատանքի արդյունքում այս տարվա 4 ամիսներին հավաքագրված գումարը 14 մլրդով գերազանցում է բյուջեի հիմքում դրված ցուցանիշին: «Քանի որ 1 տրլն 349 մլրդ բյուջեի եկամտային մասի հավաքագրման համար մենք առաջանցիկ հավաքագրում ունենք, մեր թիրախը լինելու է 1 տրլն 375 մլրդ դրամը»,-ասաց նա:
Դավիթ Անանյանի կենսագրություն
Ծնվել է 1971թ. հոկտեմբերի 10-ին Երեւանում։
Կրթությունը
1993թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, տնտեսագիտության թեկնածու է:
Աշխատանքային փորձը
1993-2000թթ.- ՀՀ հարկային պետական տեսչություն (ՀՀ պետական եկամուտների նախարարություն)՝ պետական հարկային տեսուչ, ավագ պետական հարկային տեսուչ, հարկերի հաշվառման բաժնի պետ
2000-2006թթ.- «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ՝ հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, ավագ մենեջեր, հարկային եւ իրավաբանական բաժնի ղեկավար
2006-2016թթ.- «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ՝ հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր, ընկերության կողմից մատուցվող հաշվապահական եւ հարկային հետեւյալ ծառայությունների մատուցման աշխատանքների ղեկավար եւ/կամ անմիջական մասնակից․
2015թ.- Համաշխարհային բանկ՝ Ղրղզստանի Հանրապետության (ՂՀ) հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրի շրջանակներում առկա համակարգի կարողությունների գնահատման աշխատանքներում միջազգային խորհրդատու
2004թ. առ այսօր- ՀՀ տարբեր բուհերում («Հայաստանում ֆրանսիական համալսարան», «Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոն» հիմնադրամներում, Երեւանի պետական համալսարանում)՝ «Հաշվապահական հաշվառման հիմունքներ» եւ «ՀՀ հարկային համակարգ» առարկաների դասախոս
2016թ. հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ