Եվրոպական որոշ խոշոր ընկերություններ ենթարկվում են ոչ թե ԵՄ-ին, այլ ԱՄՆ-ին
Ֆրանսիական էներգետիկ «Տոտալ» ընկերությունը միացել է այլ եվրոպական ընկերություններին, որոնք հայտարարել են, որ դուրս կգան Իրանից, եթե ամերիկյան պատժամիջոցները չդադարեցվեն՝ ստվեր գցելով Եվրոպական երկրների առաջնորդների ջանքերի վրա՝ փրկելու Իրանի միջուկային ծրագիրը։
Եվրամիության առաջնորդները Սոֆիայում երեկ վերահաստատել են իրենց պարտավորությունը՝ պահպանելու համաձայնագիրը և պաշտպանելու Իրանում բիզնես ծավալող եվրոպական ընկերություններին։
«Տոտալ»-ը հայտարարել է, որ դուրս կգա մեկ միլիարդ դոլարանոց ծրագրից, որը նպատակ ունի զարգացնելու Իրանի հարավային Փարս նահանգը, եթե Իրանը չի կարող ազատել իրեն պատժամիջոցներից, որոնք սահմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ դուրս գալով Իրանի միջուկային պայմանագրից։