ԵԱՏՄ-ն եւ Իրանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի գոտու մասին
Աստանայի տնտեսական համաժողովին Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին միջանկյալ համաձայնագիր է ստորագրվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաստաթուղթն իրենից Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման առաջին փուլն է ներկայացնում: Այն ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյականացում է նախատեսում ապրանքների բավականին լայն շրջանակի համար: Համաձայնագրի իրականացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել փոխադարձ առեւտրի ծավալը, որը անցյալ տարի 2.7 մլրդ դոլար է կազմել:
«Ժամանակավոր համաձայնագիրը վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմ է նախատեսում, ներառյալ՝ արբիտրաժը: Արբիտրները որոշում են կողմերը եւ պայմանավորվում են այդ թվում նաեւ արբիտրաժի վայրի մասին: Բացի այդ, կողմերի բարձր պաշտոնյաների մակարդակով համատեղ հանձնաժողով է ստեղծում, նախատեսվում է գործարար երկխոսության հաստատում», - հայտնել է Եվրասիական տնտեսական կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ ժամանակավոր պայմանագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առեւտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի մասին: