Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի ապրիլի ֆյուչերսներն աճել են 0.61%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 54.32 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.73%-ով եւ հասել 56.40 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լուրեր Հայաստանից - NEWS.am