Էրդողանը տեսախցիկի առաջ Իսրայելին ահաբեկիչ է ասում, տեսախցիկից դուրս՝ առեւտուր անում․ Փալյան
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ փոխնախագահ Կարո Փայլանն անդրադարձել է վերջին օրերին Թուրքիայի նախագահի հակաիսրայելական հայտարարություններին։
Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը տեսախցիկի առաջ Իսրայելին ահաբեկիչ է անվանում, սակայն տեսախցիկից դուրս նրանց հետ առեւտուր է անում»։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը խիստ քննադատության էր ենթարկել իսրայելական իշխանություններին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման դեմ բողոքող պաղեստինցիների սպանությունների համար։