Գողացել են Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի կնիքը և ֆաքսիմիլեն
Գերմանիայում բուժման ընթացքում պատրիարքարանից գողացել են Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի կնիքը և ֆաքսիմիլեն: Այդ մասին հայտարարել է վրաց աստվածաբան Գիորգի Տիգինաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատրիարքարանում աղբյուրները պատմել են, որ կնիքը և ֆաքսիմիլեն օգտագործվել են Գերմանիայում և Ավստրիայում թեմերի ղեկավարներին նշանակելու համար: Նշվում է, որ եթե պատրիարքը մահանար վիրահատության ժամանակ, պատրիարքարանում պետք է հայտարարեին ժառանգորդին:
«Դա կլիներ, իհարկե, պատրիարքի կեղծված հրամանը»,- նշել է աստվածաբանը:
Համայն վրաց պատրիարքը Գերմանիա էր մեկնել փետրվարի 2-ին, փետրվարի 13-ին նա վիրահատության է ենթարկվել։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի դատախազությունը հայտնել է, որ Թբիլիսիի օդանավակայանում սպանության նախապատրաստության մեղադրանքով ձերբակալվել է պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն: Մեղադրյալի մոտ գտել են ցիանիդ, որով, քննության վարկածով, Մամալաձեն մտադրված էր սպանել բարձրաստիճան հոգևորականի: Ավելի ուշ դատախազությունում բացառել են պատրիարքի դեմ մահափորձը՝ նշելով, որ քննության շահերից ելնելով՝ չեն կարող հստակեցնել, թե ում սպանությունն էր նախապատրաստում տղամարդը:
Ավելի վաղ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր Գերմանիայում վիրահատության պատրաստվող Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին: