ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումը անօրինական է․ Ռոհանի
Այս թեմայով
- Բաքուն քննադատում է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ
- ՀՀ ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնել Գազայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
- Հռոմի Պապը Էրդողանին հայտնել է Երուսաղեմին հատուկ կարգավիճակ տալու անհրաժեշտության մասին
- Թրամփը կձգտի մայիսին ներկա գտնվել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանը
ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումը անօրինական է եւ հրահրում է պաղեստինցիներին ու մահմեդականներին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է Mehr-ը։
Ռոհանին նշել է, որ ՄԱԿ-ը եւ Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է սատարեն պաղեստինցի ժողովրդին․ «Սիոնիստական ռեժիմի հանցավոր գործողությունները պաղեստինցիներին ավելի միասնական են դարձնում»,-նշել է նա։