Բաքուն և Մինսկը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մայիսի 16-ին հանդիպել է Բելառուսի ռազմաարդյունաբերական պետական հանձնաժողովի նախագահ Օլեգ Դվիգալևի գլխավորությամբ երկրում գտնվող պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Հանդիպմանը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համատեղ գործունեության առնչությամբ, ինչպես նաև ընդգծվել է այդ ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:
Կողմերը դրական են գնահատել Ադրբեջանի բանակի կողմից Բելառուսի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների արտադրած տարբեր նշանակության ռազմական արտադրանքի ձեռքբերումը:
Քննարկելով ռազմատեխնիկական համագործակցության հարցերի լայն շրջանակը՝ կողմերը որոշել են նոր խոշոր նախագծերի իրականացման ուղղությունները: