«Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը». բողոքի ակցիա Մյասնիկյանի արձանի հարակից այգու մոտ
«Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչով Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող պուրակի մոտ ցուցարարները բողոքի ակցիա են իրականացնում։
Երեկվանից Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ են տարածվել, որ բարեկարգման նպատակով փակված այգում ուռենիներ են հատվել։
Ցուցարարներն այսօր հեռացրեցին ցանկապատը՝ պարզաբանելով՝ որպեսզի քաղաքացիները տեսնեն, թե ինչ է կատարվում այգու ներսում։
Թեև Քաղաքապետարանը հայտարարել էր, որ բարեկարգման արդյուքնում ծառեր չեն հատվելու, շատրվաններ են կառուցվելու, սակայն հիմա այգու միջնամասում գրեթե ծառեր չկան։
«Մենք այսօր քողազերծում ենք Տարոն Մարգարյանի հովանավորչության ներքո կատարված հանցագործությունը։ Կոչ եմ անում ոստիկաններին, նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին գալ քաղաքապետարան և ձերբակալել Տարոն Մարգարյանին», - ասաց ցուցարարներից մեկը։