Ավինյանը հանուն ԵՏՄ-Չինաստան համագործակցության մեկնեց Ղազախստան
ԵՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին և ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով մայիսի 16-18-ը Ղազախստան է գործուղվելու Հայաստանի պատվիրակությունը, որը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Պատվիրակության կազմում են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, ԱԳ նախարարի խորհրդական, ԱԳՆ աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ղեւոնդյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի ԵՏՄ եւ արտաքին առեւտրի վարչության պետ Ն. Կարապետյանը եւ ԱԳՆ իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի եւ դեպոզիտի բաժնի երկրորդ քարտուղար Անի Բադալյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am