Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իրանի ԱԳ նախարարները համաձայնել են փրկել միջուկային համաձայնագիրը
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները Իրանի միջուկային համաձայնագիրը փրկելու համար համաձայնության են եկել ԱՄՆ-ի դուրս գալուց հետո շարունակել բանակցությունները: Այս մասին բանակցություններից հետո հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով՝ նախարարները պատրաստակամություն են հայտնել համաձայնագրի պահպանման համար «գործնական լուծումներ» գտնել: Նա նշել է, որ բոլոր կողմերը, գիտակցելով խնդրի հրատապությունը, պայմանավորվել են մի քանի շաբաթվա ընթացքում որոշ լուծումներ գտնել: