1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 հուլիսի 2018թ., 00:00
ԵՊՀ աշխատակիցները կարող են երջանիկ լինել. աշխատավարձերը 15 տոկոսով կբարձրանան Նոր հոսանքազրկումներ Ադրբեջանի մայրաքաղաքում Ադրբեջանի հատուկ ծառայությունները սպանել են Գյանջայի իրադարձությունների հետ առնչություն ունեցող ևս մեկ մարդու Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Բերման է ենթարկվել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանը (Տեսանյութ) Անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Էրդողանը աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից է Թուրք գործարարը տարիներ շարունակ սեռական բռնության է ենթարկել իր աղջկան Հայ ֆուտբոլիստը հանդես կգա Խորվաթիայում ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է 200 մլն դոլար Անգելա Մերկելը օգոստոսին կայցելի Հայաստան ԱՄՆ-ում սպանել են Ջորջ Բուշ -ավագի սրտաբանին (Տեսանյութ) «Պատերազմը չի ավարտվում, անգամ, երբ խաղաղությունն է գալիս». Nas Daily-ի նոր տեսանյութը՝ Հայաստանի մասին Բաքուն կրկին հոսանքազրկվել է Մորատան համաձայնել է տեղափոխվել «Միլան» Ամուսնուն սիրուհու հետ նկատած կինը հարձակվել է ընթացքի մեջ գտնվող նրա մեքենայի վրա, նստել վրան ու կոտրել դիմապակին (տեսանյութ) Գյուղացիները փրկել են մեքենայի տակ ընկած 10 մետրանոց պիթոնին (տեսանյութ) Մեքսիկայում մեկ օրում 3 պաշտոնյա է սպանվել Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Գնչուական հանցախմբի անդամները սոցկայքերում պարծեցել են իրենց հարստությամբ ու ձերբակալվել (լուսանկարներ) Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ Զարիֆը Եվրոպային կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել միջուկային համաձայնագրի պահպանման համար Պրանկեր Վովանը պատմել է, թե ինչու է ընտրությունը կանգ առել Փաշինյանի վրա Ամերիկյան սենատորները առաջարկում են արգելել Թուրքիային միջազգային վարկեր տրամադրելը Լևոն Մարտիրոսյանը ցա­նկանում է ազատվել Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից Քաղաքացիական ավիացիայի վարչության 30-ամյա նախագահը հայերեն գրել-կարդալ չգիտի Սեւանի քաղաքապետը 6 հողամաս, 1 բնակարան եւ 3 մեքենա ունի Նախկին ոստիկանապետի եղբայրը հայտնի դեպքից հետո ընտանիքով հեռացե՞լ է երկրից Վարորդական վկայական «գնելու» թեման փակվե՞ց Տարոն Աճեմօղլուն իր ծառայությունները Հայաստանին գնահատել է 300 հազար դոլար. ո՞վ կվճարի այդ գումարը ՀՀԿ-ում լուրջ տարաձայնություններ կան Վլադիմիր Գասպարյանին «գոլդազրկել» են, որ իրեն արտոնյալ չզգա 19 մլն դրամի եկամուտ միայն վարձակալությամբ հանձնած տարածքներից. «Փեթակի Վարուժը» 3 անշարժ գույք ունի Ռուբեն Գեւորգյանը վագրեր է պահում. գեներալ Մանվելի վագրն էլ ինքն է տվել Անցած տարիներին Հայաստանին տրամադրված եւ չօգտագործված 110 մլն եվրոն սպասում է «սառնարանում». Սվիտալսկի Ֆրանսիան կշարունակի նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․ Մակրոն «Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին հայի կեղծ անձնագրով 2 տարի Հայաստանում է մնացել Վաչագան Ղազարյանը ազատ կարձակվի, եթե 2 միլիոն 85 հազար դոլարի գրավ մուծի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը ԵԱՀԿ ԽՎ-ն հորդորել է Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել կալանավորված պատգամավորներին Մահմեդականը Գերմանիայում հարձակվել է ուղեւորների վրա Վլադ Մոսեսովն Ադրբեջան կատարած աղմկահարույց այցելության եւ այլ բաների մասին (Տեսանյութ) Փաշինյանն ազատում է Ալիևին պատերազմի վերսկսման պատասխանատվությունից Մոր կողմից լքված, որսագողերի ձեռքում հայտնված փոքրիկ առյուծը փրկվել է (Տեսանյութ) Պայքարը ոչ թե կաթողիկոսի, այլ եկեղեցու, հայաստանյան արժեքների դեմ է Ադրբեջանական լրատվամիջոցները ֆիքսել են Փաշինյանի հայտարարությունը Անաստասիա Վոլոչկովան ներկայացել է թոփլես ու ցույց տվել նոր սիրեկանին Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ադրբեջանի նախագահին Ամեն ինչ անելու ենք աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու խնդիրը լուծելու համար. վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Իրենք գիտեն, որ իրենց հետեւից գնալու են» Հայաստանն ակտիվորեն բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ «Ա եւ Գ» ընկերությունը 10 միլիոն դրամով տուգանվեց ՝ կեղծ օղի արտադրելու եւ իրացնելու համար Նիկոլ Փաշինյանն ու լրագրողներն այդպես էլ վերջնական պայմանավորվածության չեկան Կառավարությունն արձակուրդ չի գնալու Իսպանիայի կառավարությունը հարվածում է ֆուտբոլին. Ռոնալդուն հեռացավ չափից դուրս բարձր հարկերի պատճառով Հայաստանի համար հյուսիսատլանտյան այլընտրանքը փակ է ու քաղաքականապես ակտուալ չէ Ծեծկռտուք ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչների մասնակցությամբ Ռուսաստանը կօգտագործի իր լծակները Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար Երեւանում թալանել են Հայաստանում Բելառուսի պատվավոր հյուպատոսի տունը Առանց Արցախի ժողովրդի մասնակցության արցախյան հարցի լուծում չի լինելու «Սանիթեքը» չի հասկանում, որ հաղորդագրություն տարածելով աղբահանություն չեն անում Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ. Նիկոլ Փաշինյան Լճի մակարդակի բարձրացումը կբարելավի «Սևան» ազգային պարկի ներկայիս վիճակը Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում. ՀՀ վարչապետ Ճապոնիայի խորհրդարանը Սինձո Աբեի կառավարությանն անվստահություն չի հայտնի Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան Playboy-ի նախկին մոդելը ռուս լրտեսների հետ վիրտուալ սեքսով է զբաղվել ՀՀ վարչապետը բացառեց արտաքին քաղաքականության մեջ շրջադարձերի հնարավորությունը Կրիշտիանու Ռոնալդուն հյուրանոցում մոտ 20 հազար եվրո թեյավճար է թողել Ինչպես է Նիկոլ Փաշինյանը զարգացնելու տնտեսությունը Ռուսաստանում «շտապ օգնության» սեքսուալ աշխատակցուհուն գործընկերները մեղադրում են անկեղծ սելֆիներ անելու համար Անհավանական «զում»-ով և անսպասելի ավարտով տեսագրությունը վիրուսային է դարձել (Տեսանյութ) Հոգեբուժարաններում ՄԻՊ արձանագրած խախտումների դեպքերով հարուցվել է քրգործ Պուչդեմոնին Իսպանիայում կամ կդատեն կամ չեն դատի Չինաստանն ու Ռուսաստանը Կորեային պաշտպանեցին ԱՄՆ-ի հարձակումից Ժուլիկություն. «Ալֆա-Ֆարմ»-ը վաճառում է որպես օգնություն ստացված դեղեր ԱԱ-2018-ի հաղթողների՝ Charlie Hebdo-ի իրական ծաղրանկարը Մառա Բաղդասարյանը պայքարում է վարորդական իրավունք ստանալու համար Եղանակը Հայաստանում. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6 72-ամյա Շերը պատմել է, թե ինչու ինքը չի ծերանում
Հարցում

Կրեմլը շահագրգռված չէ Հայաստանի ներքաղաքական կյանքի փոփոխությունները ղեկավարելու հարցում. BBC-ի անդրադարձը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ ընդամենն օրեր անց այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի արդյունքում նա Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձավ: BBC-ի ռուսական ծառայությունը, նշելով, որ Կրեմլը զուսպ է արձագանքել հայաստանյան իրադարձություններին և չի համեմատել դրանք «թավշյա հեղափոխությունների» հետ, փորձել է պարզել, թե ինչու և ինչ դեր է խաղացել այս անգամ Մոսկվան:

Կայքը գրում է, որ Կրեմլն այնքան է փորձել ընդգծել իր չեզոքությունը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ, որ անգամ մեկնաբանել է «Ռոսնեֆտ» ընկերության մամուլի խոսնակ Միխայիլ Լեոնտևի վիրավորական արտահայտությունները Հայաստանի հասցեին: Հիշեցնենք, որ ռադիոեթերի ժամանակ Լեոնտևը հայտարարել էր, որ ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը ծանր բեռ է եղել Ռուսաստանի համար, ինչպես նաև՝ սուր քննադատության ենթարկել ընդդիմության քաղաքական ակցիաները երկրում։


Ռուսական հեռուստաալիքները նույնպես չէին քննադատում Երևանում ցուցարարներին և նրանց առաջնորդին, իսկ Պուտինը բողոքի ցույցերն անվանել է Հայաստանի «ներքին գործը», ինչը բոլորովին նման չէ Ռուսաստանի արձագանքին Վրաստանի «Վարդերի հեղափոխությանը» կամ 2014 թվականի Ուկրաինայի «Եվրամայդանին»:

BBC-ի հետ զրույցում հայ փորձագետներն ու քաղաքագետները նշել են, որ Ռուսաստանի նախագահի հետ Հայաստանի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի ենթակայի դիրքը և այդպես երկու երկրների միջև կառուցվող հարաբերությունները դարձել են եթե ոչ հիմնական, ապա կարևոր գործոն հեղափոխության համար: Լրատվամիջոցը նաև հիշեցրել է 2016 թվականի ապրիլին Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերը և նշել, որ դա հիմնականում տեղի է ունեցել տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտման պատճառով, ինչի առնչությամբ, Երևանում կարծում են, որ Սերժ Սարգսյանը չի կարողացել համոզել Մոսկվային չկնքել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի գործարքը:


BBC-ն գրում է, որ չնայած նրան, որ փողոցային ցույցերի ճնշման տակ հրաժարական տված Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի վաղեմի ընկերն է, մոտ դաշնակիցը և ռազմավարական գործընկերը, սակայն Մոսկվան նրան հանրային կերպով չպաշտպանեց: Կրեմլը ճիշտ եզրակացություններ է արել ոչ վաղ անցյալից, մասնավորապես՝ Ուկրաինայի դեպքերից, պնդում է ՌԴ նախագահի գրասենյակին մոտ աղբյուրը:

«Չի կարելի հիստերիա դնել, ո՛չ հայտարարություններ, ո՛չ սյուժեներ ռուսական պետական ԶԼՄ-ներով, որոնց ուղղությամբ Հայաստանում սևեռված է ուշադրությունը, այդ ամենը կարող է կտրուկ դատապարտվել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Ռուսաստանը զբաղեցրել է «սպասողական դիրք»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Կրեմլը շահագրգռված չէ, որ ղեկավարի Հայաստանի ներքաղաքական կյանքի փոփոխությունները:

«Աշխարհաքաղաքական հանգամանքներն այնպիսին են, որ կարևոր չէ, թե ով կլինի իշխանության»,- ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ «վտանգ, որ Հայաստանը կգնա Արևմուտք, չկա»:

Քաղաքագետը պարզաբանել է նաև, որ իշխանությունը ստիպված էր զիջել ընդդիմությանը՝ ցածր լեգիտիմության և Նիկոլ Փաշինյանի ձեռքում առկա փողոցային շարժման գործիքի պատճառով, իսկ խորհրդարանում մայիսի 1-ի քվեարկությունը Նիկոլ Փաշինյանի դեմ հավանաբար Հանրապետական կուսակցության փորձն էր՝ դանդաղեցնել իշխանության հանձնման գործընթացը և պահպանել կուսակցությունը որպես քաղաքական ուժ:

website by Sargssyan