Անկարան ԱՄՆ-ից եւ Իսրայելից իր դեսպաններին հետ է կանչում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիան Գազայի հատվածում իրավիճակի հետ կապված, որտեղ սպանվել է ավելի քան 50 պաղեստինցի, Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից հետ է կանչում իր դեսպաններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է RT գործակալությունը`վկայակոչելով Anadolu գործակալությանը:
«Հանուն մեր պաղեստինցի եղբայրների հետ համերաշխության Գազայի հատվածում իսրայելցի զինվորների հետ բախումների ընթացքում զոհվածների կապակցությամբ վաղվանից Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվում», - ասել է նա:
Բացի այդ, Անկարան խորհրդակցությունների համար Վաշինգթոնից եւ Թել Ավիվից իր դեսպաններին հետ է կանչում: