Վրաստանի Ներքին գործերի նախարարը ներողություն է խնդրել ցուցարարներից (Տեսանյութ)
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան ներողություն է խնդրել Ռուսթավելի պողոտայի վրա «Սպիտակ աղմուկ» շարժման կազմակերպած հանրահավաքի մասնակիցներից:
«Ուրեմն, եկեք սկսենք. ներողությու՛ն, ներողությու՛ն: Ես ներողություն եմ խնդրում ոչ միայն իմ անունից, այլ նրա համար, եթե ներքին գործերի նախարարության որեւէ ներկայացուցիչ վտանգ է ստեղծել ձեր կամ ձեր անվտանգության համար»,- հայտարարել է Գեորգի Գախարիան:
Միեւնույն ժամանակ նախարարը դիմել է հանրահավաքի մասնակիցներին եւ խնդրել նրանց եւս ներողություն խնդրել ոստիկաններից, որոնց վիրավորանք են հասցրել: «Սակայն ուզում եմ նաեւ ձեզ ասել եւ խնդրել, միայն նրանց, ովքեր վիրավորել են համազգեստով անձին, որոնք պաշտպանել են այլոց իրավունքները, եւս ներողություն խնդրել», - ասել է Գեորգի Գախարիան: