Չինաստանում փոքրիկ երեխան քայլել է շենքի 5-րդ հարկի պատուհանագոգի վրայով (տեսանյութ)
Չինական լրատվամիջոցներում տեսանյութ է հայտնվել, որում երևում է՝ ինչպես է չինացի փոքրիկ երեխան քայլում շենքի հինգերորդ հարկի բնակարաններից մեկի՝ դրսի կողմից պատուհանագոգի վրայով, գրում է The Daily Mail-ը՝ ներկայացնելով տեսանյութը:
Որոշ ժամանակ անց երեխային նկատում են և ներս տանում:
Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Ցզիլին նահանգի Չանչուն քաղաքում:
Տեսանյութում կարելի է լսել տղամարդու ձայնը, որն ասում է՝ «Մի՛ շարժվիր, փոքրիկ», «Տեր Աստված»:
Հաղորդվում է, որ հարևանները ծածկոցներ են պահել պատուհանի տակ՝ պատրաստ լինելով բռնել երեխային, եթե նա ընկնի: