Պեսկովը հաստատել է մայիսի 14-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Այս թեմայով
- Պուտին. Ռուսաստանը կոշտ կպատասխանի իր տարածքի դեմ ոտնձգության փորձերին. մենք կփշրենք նրանց ատամները
- 1 տարում` շուրջ 10 միլիոն ռուբլի. Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը
- Պուտինը պատմել է, թե ինչն է «դանդաղ ազդեցության ռումբ» եղել ԽՍՀՄ Սահմանադրության մեջ
- Պուտինը չի կարողանում հանգստի մեկնել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կանցկացնեն Սոչիում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երկուշաբթի տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ (Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ) Ժեենբեկովի, և՛ (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոյի, և՛ (Ղազախստանի նախագահ Նուրսուլթան) Նազարբաևի հետ: Բավականին լարված օրակարգ է»,- ասել է Պեսկովը:
Նշենք, որ Սոչիում մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գագաթնաժողովին իր մասնակցությունը Հայաստանի վարչապետը հաստատել էր օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում: