Պուտինը եւ Մերկելը քննարկել են ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային գործարքից դուրս գալը
Այս թեմայով
ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրից դուրս գալուց հետո այնուամենայնիվ հարկավոր է պահպանել այն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության համար: Սա են հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Կրեմլի կայքը:
Բացի այդ, երկու երկրների ղեկավարներն անդրադարձան են կատարել մի շարք այլ հարցերի: Դրանց թվում են Սիրիան, Մերկելի՝ Ռուսաստան կայանալիք այցի նախապատրաստումը եւ ներուկրաինական ճգնաժամը: Գերմանիայի կանցլերը նաեւ պատմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին: