Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ զարգացող իրադարձությունները
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շուրջ զարգացող իրադարձությունների մասին։
Ինչպես փոխանցում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, նախագահներն ընդգծել են «միջնորդ վեցյակի» ու Իրանի միջև կնքված համաձայնագրի կարևորությունը միջազգային անվտանգության տեսանկյունից, ինչպես նաև պայմանավորվել կապի մեջ մնալ հետագա զարգացումների ու դրանց վերաբերյալ ձեռնարկվելիք քայլերի քննարկման համար։
Պուտինն ու Էրդողանը զրույցի ժամանակ վերահաստատել են, որ և՛ ՌԴ-ն, և՛ Թուրքիան մտադիր են շարունակել աշխատանքները համաձայնագրի մաս կազմող մյուս երկրների հետ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից և որ Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանվեն։
Իրանն ու «միջնորդ վեցյակը» 2015թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնության էին եկել իրանական միջուկային երկարամյա խնդրի կարգավորման հարցում. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր է ընդունվել, որի իրագործմամբ վերացվում են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:
Օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համիդ Աքսոյը հայտնել էր, որ Թուրքիան կարևորում է իրանական միջուկային խնդրի կարգավորման հետ կապված համաձայնության պահպանումը։