Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվող երկու հայաստանցի կին են ձերբակալվել
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի երկու նահանգներում ոստիկանության կողմից իրականացված գործողությունների ժամանակ ձերբակալվել են մարմնավաճառությամբ զբաղվող տարբեր երկրների քաղաքացիների։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Այդն նահանգի Դիդիմի շրջանում ոստիկանությունը մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում իրականցրած գործողության ժամանակ «գործի վրա» ձերբակալել են Թուրքիայի քաղաքացիություն չունեցող կանանց։ Պարզվել է ձերբակալվածներից մեկը Հայաստանի քաղաքացի է։
Միեւնույն ժամանակ Թեքիրդաղի Սարայի շրջանում եւս գործողություններ են տեղի ունեցել մարմանավաճառության դեմ պայքարի շրջանակներում։ Այնտեղ էլ ձերբակալվել են մարմնավաճառության մեջ մեղադրվող 9 կին, որոնցից մեկը եղել է Հայաստանի քաղաքացի։
Նշվում է, որ ձերբակալված մարմնավաճառները համապատասխան ընթացակարգերից հետո կարտաքսվեն Թուրքիայից։