Թուրքիայում գրանցվել է նախագահի 6 թեկնածու
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավերացրել է նախագահության 6 թեկնածուների գրանցումը, ովքեր հունիսի 24-ին կպայքարեն երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար: Այդ մասին տեղեկացրել է «Ռեսմի գազեթե» կառավարական տեղեկատուն:
Թեկնածուները պարտավոր էին առաջադրվելու դիմումներին կից ներկայացնել առնվազն 100 հազար քաղաքացիների ստորագրություններ:
Ըստ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի, նախագահության թեկնածուներ են գրանցվել գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը (Արդարություն և զարգացում, Ազգայնական շարժում կուսակցություններ), Մուհարեմ Ինջեն (Ժողովրդական-հանրապետական կուսակցույուն), Դողու Փերինչեկը (Բանվորական կուսակցություն), Մերալ Ակշեները (Լավ կուսակցություն), Թեմել Քարամալաօղլուն (Բարգավաճման կուսակցություն) և Սելահաթին Դեմիրթաշը (Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցություն):
Արդարության կուսակցության ղեկավար Վեջեթ Օզը նույնպես դիմում է ներկայացրել, սակայն 100 հազար ստորագրություն դեռ չի ապահովել:
Թուրքիայում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 24-ին՝ 2019 թվականին նախատեսված ժամկետից ավելի քան մեկ և կես տարի շուտ:
Ընտրություններից հետո ուժի մեջ կմտնեն սահմանադրական լրամշակումները, որոնցով երկրում կհաստատվի կառավարման նախագահական համակարգ: