Բաքուն պատրաստ է բանակցություններ վարել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ
Այս թեմայով
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ արցախցիներին բնակարանով ապահովելու համար․ Գեղամ Նազարյան
- Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհն է դարձել ազգային գործիչ Ալեք Մանուկյանի արձանը
- Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
Ադրբեջանը պատրաստ է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ վարելուն:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ Բաքուն Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությանը կոչ է անում «չկրկնել իր նախորդների սխալները»:
«Մենք դեռևս հույս ունենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը չի կրկնի իր նախորդների սխալները, առողջ քաղաքականություն կվարի և կփորձի քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծել հարևանների հետ խաղաղ համատեղ գոյության համար»,- ասել է Հաջիևը:
Նրա խոսքով՝ «հակամարտության կարգավորումը կծառայի տարածաշրջանում շարունակական խաղաղության և անվտանգության ապահովմանը, բազմակողմ տարածաշրջանային համագործակցության համար հնարավորությունների ստեղծմանը, որից առաջին հերթին կօգտվի հայ ժողովուրդը»: