Բաքուն ծածկվել է թունավոր գազի անտեսանելի ամպով
Երեկվանից Բաքվի տարբեր շրջանների բնակիչները բողոքում են օդում գազի սուր եւ տհաճ հոտի առկայությունից: Տհաճ հոտը զգացվում է Խաթայի, Նիզամիի, Սաբայիլի եւ Ադրբեջանի մայրաքաղաքի այլ շրջաններում:
Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարությունից հայտնել են, որ, տհաճ հոտը պայմանավորված է օդում ջրածնի սուլֆիդի բարձր քանակի առկայությունից:
Հետազոտության համաձայն, տհաճ հոտն առավել շատ է նավթավերամշակման գործարաններից մեկի մաքրման համակարգերի գոտում:
Նախատեսվում է պատժամիջոցներ իրականացնել անվտանգության նորմերը չպահպանած գործարանի դեմ, բայց դրանից քաղաքի վրա իջած գազային ամպի ազդեցությունը չի թուլանում:
Top-News.am