Խամենեին Դոնալդ Թրամփին «հիմար եւ մակերեսային» է անվանել
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլահ Սեյեդ Ալի Խամենեին Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը «հիմար եւ մակերեսային» է անվանել, հայտնում է PressTV–ն։
Նա նշել է, որ Թրամփի հայտարարությունում «շատ սուտ կար»։ «Պարոն Թրամփ, ես ձեզ դիմում եմ իրանցի ժողովրդի անունից՝ դուք շատ սխալվում եք»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ խնդիրները Իրանի հետ կապված չեն միջուկային ծրագրի հետ. «Մենք համաձայնագիր կնքեցինք, բայց թշնամությունը չդադարեց։ ԱՄՆ դիմակայության պատճառն այն է, որ նախկինում նրանք ամբողջությամբ իշխում էին Իրանում, բայց իսլամական հեղափոխությունը զրկեց այդ հնարավորությունից»,–հավելել է նա։