Օբաման «լուրջ սխալ» է անվանել իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Թրամփի որոշումը
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման լուրջ սխալ է անվանել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի որոշումը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Ես վստահ եմ, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը սպառնալիքի տակ դնելու որոշումը՝ առանց Իրանի կողմից համաձայնագրի խախտումների, լուրջ սխալ է։ Առանց Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի՝ ԱՄՆ-ն վերջնական հաշվով կարող է պարտված դուրս գալ Իրանի ձեռքում միջուկային զենքի և Մերձավոր Արևելքում պատերազմի միջև ընտրության հարցում»,- ասվում է նախկին նախագահի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից։
«Այսօր հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները դուրս է գալու իրանական միջուկային գործարքից»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ հուշագիր կստորագրի առ այն, որ նախկինում սառեցված պատժամիջոցները վերականգնվեն:
«Մենք տնտեսական պատժամիջոցներ կսահմանենք ամենաբարձր մակարդակով: Ցանկացած երկիր, որն օգնում է Իրանին միջուկային զենք ստանալու ձգտման հարցում, նույնպես կարող է խիստ պատժամիջոցների ենթարկվել ԱՄՆ-ի կողմից», - հայտարարել է Թրամփը:
Թրամփի հայտարարությունից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ն անվանել է երկիր, որը չի կատարում իր պարտավորությունները:
«Այս պահից սկսած իրանական միջուկային ծրագրի համաձայնագիրը գործում է Իրանի և 5 երկրի միջև»,- ասել է Ռոհանին: