ԱՄՆ դեսպանը Գերմանիային կոչ է արել Իրանի հետ համագործակցությունն «անհապաղ» դադարեցնել
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ մտցնելու ԱՄՆ նախագահի խոստումից հետո Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը Գերմանիային կոչ է արել Իրանի հետ համագործակցությունն «անհապաղ» դադարեցնել, փոխանցում է DW-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ սահմանված պատժամիջոցները կվերաբերեն Իրանի հետ կնքվող բոլոր նոր պայմանագրերին: Ըստ որում՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության տեղեկություններով արդեն կնքված պայմանագրերի դեպքում պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն անցումային շրջանից հետո, որը կկազմի 90-ից մինչեւ 180 օր: Այսպիսով, Իրանում նեկայություն ունեցող ընկերությունները մի քանի ամիս ժամանակ կունենան այս երկրում իրենց գործունեությունը դադարեցնելու համար: