ԱՄՆ դուրս եկավ Իրանի միջուկային պայմանագրից
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները "նոր թափով վերականգնելու" մասին:
Թրամփը "խիստ անհաջող և ձախողված" է անվանել նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք կնքված պայմանագիրը, նշելով, որ այն Թեհրանին ընձեռել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն: "Այդ պայմանագիրն ինձ համար ամոթալի էր",- ասել է Թրամփը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, թե ԱՄՆ ապացուցեց, որ չի հարգում ստանձնած միջազգային պարտավորությունները:
"Ես Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանն արդեն կարգադրել եմ հարկ եղած դեպքում արդյունաբերական մակարդակով վերսկսել ուրանի հարստացումը",- ասել է Ռոհանին:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտնել են, որ շարունակելու են մասնակցել պայմանագրի իրագործմանը:
Եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաև Ռուսաստանը քննադատել են Դոնալդ Թրամփի այսօրվա որոշումը:
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պայմանագրի չեղարկումը "կոպիտ սխալ" է անվանել: