Թմրանյութի խոշոր խմբաքանակ տեղափոխելու համար ադրբեջանցիներ են ձերբակալվել
Վրաստանի ոստիկանությունը վրաց-թուրքական սահմանին գտնվող «Կարծախ» մաքսային անցակետում Ադրբեջանի 49-ամյա և 36-ամյա քաղաքացիների է ձերբակալել՝ թմրանյութերի անօրինական ներկրման մեղադրանքով:
Ինչպես հայտնում է Грузия Online գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին, կասկածյալներին ձերբակալել են նախօրեին: Մեքենայի թաքստոցում, որով նրանք Թուրքիայից ուղևորվում էին Վրաստան, 1400 հաբ «սուբոկսին» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել:
Քրեական գործ է հարուցվել «թմրանյութերի անօրինական ներկրման, դուրս բերման կամ միջազգային տրանզիտային ուղով Վրաստանով տեղափոխման» մասին հոդվածով, որով 15-20 տարվա ազատազրկում է նախատեսվում: