Նախագահը Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-11-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն.
Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,-ասված է Նախագահի ստորագրած հրամանագրում:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հատուկ նիստում 59 կողմ, 42 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանն ընտրվել էր վարչապետ:
Նրա օգտին քվեարկել են ԱԺ «Ելք», ՀՅԴ, «Ծառուկյան» խմբակցությունները, ինչպես նաև ՀՀԿ 13 պատգամավորներ: