Բիլ Գեյթսը եւ Ուորեն Բաֆեթը դեմ են բիթքոինին
Մոլորակի ամենահարուստ մարդկանցից երկուսը՝ Բիլ Գեյթսը եւ Ուորեն Բաֆեթը, կրկին քննադատել են կրիպտոարժույթը, հաղորդում է USA.one-ն:
Բաֆեթը և Գեյթսը կարծում են, որ այս դասի ակտիվները, ըստ էության, ոչինչ չեն արտադրում եւ «ֆինանսական պղպջակի» ժամանակակից դրսեւորում են:
Ուորեն Բաֆեթը, որը Berkshire Hathawaу Inc. բաժնետերերի ժողովին կրիպտոարժույթը «մկնդեղի քառակուսի» է անվանել, ոչ մի դեպքում խորհուրդ չի տալիս այս ոլորտում գումար ներդնել: Նրա հետ համակարծիք են եղել Բիլ Գեյթսը եւ Չարլի Մունգերը:
Գործարարները վստահ են, որ առաջիկայում շուկային համընդհանուր փլուզում է սպասվում եւ շատ մարդիկ հնարավոր է տասնյակ հազարավոր դոլարներ, եթե ոչ միլիոններ կկորցնեն:
Մունգերը կրիպտոարժույթը որակել է որպես անօգուտ արհեստական ոսկի, իսկ Գեյթսն ասել է, որ եթե նա հնարավորություն ունենար բիթքոինի շուկան փակելու, նա առանց մտածելու դա կաներ:
Գեյթսի խոսքով, միեւնույն ժամանալ բիթքոինի հիմքում ընկած blockchain տեխնոլոգիան, ունի անվիճելի առավելություններ եւ այն արժե ավելի խելամիտ ծրագրերում օգտագործել: