Բաքվում հերքել են տեղեկությունը Իրանի միջուկային արխիվի ստացմանը ներգրավված լինելու մասին
Այս թեմայով
- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
- ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանի տարածքն իսրայելական հատուկ ծառայությունները օգտագործել են Իրանի միջուկային արխիվի ստացման համար, կեղծ է, հայտարարել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը։
«Տարածված տեղեկությունը ստուգվել է Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների կողմից։ Ամբողջական վստահությամբ կարող եմ ասել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այն կեղծ է»,-ասել է նա։
Ավելի վաղ Minval.az-ը հայտնել էր, որ իսրայելական հատուկ ծառայությունները հանգուգն գործողություններ են իրականացրել, որի ընթացքում գողացվել է Իրանի միջուկային արխիվը եւ դուրս հանվել Ադրբեջանի տարածից։