Կանադական «Ձայնում» հաղթեց Յամա Լորանը, Միրիամ Բաղդասարյանն առաջարկ ստացավ
Երիտասարդ երգչուհի Միրիամ Բաղդասարյանը երեկ կայացած կանադական «Ձայնը» նախագծի եզրափակչում հաջող ելույթ է ունեցել Je veux donner երգով:
Սակայն կանադական «Ձայն»-ի հաղթող է ճանաչվել Յամա Լորանը: Թեև երգչուհին չի հաղթել, նա կրկին կարողացել է գրավել հանդիսատեսին`իր փայլուն կատարումով և էներգետիկ ելույթով:
Kodaline խմբի տեսանյութով ոգևորված Միրիամն իր բաժին հաղթանակն ունի, նա հատուկ հրավեր է ստացել խմբի հետ բեմում երգելու: