Մակրոնը շահագրգռված է Պուտինի հետ պատմական եւ ռազմավարական երկխոսությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շահագրգռված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «պատմական եւ ռազմավարական երկխոսության» զարգացմամբ: Այս մասին նա հայտարարել է կիրակնօրյա Le Journal du Dimanche պարբերականի հետ հարցազրույցում:
«Ես ցանկանում եմ Վլադիմիր Պուտինի հետ պատմական եւ ռազմավարական երկխոսություն վարել»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:
«Ինձ համար Ռուսաստանը Եվրոպայում է գտնվում, նույնիսկ եթե երբեք ծանոթ չի եղել այն ժողովրդավարությանը, որի պայմաններում մենք ապրում ենք»,- ասել է Մակրոնը: Նրա խոսքով՝ երկու առաջնորդների վարած «Սիրիայի հարցով անկեղծ երկյխոսությունը օգնել է ուղերձներ փոխանցել» Դամասկոսին: «Ես չեմ ցանկանում սիրիական ռեժիմի դեմ պատերազմել եւ երբեք չէի ներխուժի Իրաք ու նունիսկ Լիբիա՝ վերջին դեպքում չունենալով ճգնաժամից դուրս գալու քաղաքական ծրագիր»,- շեշտել է ֆրանսիացի առաջնորդը:
Նա պարզաբանել է, որ մտադիր է «Ռուսաստանը Եվրոպային միակցել եւ Ռուսաստանին թույլ չտալ ինքն իր մեջ ամփոփվել»: