Թուրքիան ԱՄՆ-ի դեմ միջոցներ կձեռնարկի, եթե Վաշինգթոնն արգելափակի Անկարային F-35 կործանիչների մատակարարումը
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիան ԱՄՆ-ի դեմ պատասխան մեջոցներ կձեռնարկի, եթե Վաշինգթոնն արգելափակի Անկարային F-35 կործանիչների մատակարարումը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին ռուսաստանյան 38 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, այդ թվում՝ «Ռոսօբորոնէքսպորտի», «Ռուսական ֆինանսական կորպորավիայի» եւ «Ռուսալի» դեմ: Ինչպես հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը, Անկարայի կողմից Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրի գնումը կարող է բացասաբար անդրադառնալ ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների Թուրքիա մատակարարման վրա:
Դրանից բացի, մի խումբ սենատորներ, որոնց թվում հանրապետականներ եւ դեմոկրատներ, ցանկանում են արգելափակել Թուրքիա F-35-ի մատակարարումները Թուրքիայում ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնի բանտարկման պատճառով:
«Հաջորդ շաբաթ ես այցով ԱՄՆ կմեկնեմ: Խոսք կգնա այն մասին, որ F-35-ի վաճառքի չեղարկումն անընդունելի է, իսկ եթե դա տեղի ունենա, ապա նրանք (ԱՄՆ-ն) Թուրքիայից համապատասխան պատասխան կստանան»,- հայտարարել է Չավուշօղլուն CNN Turk-ի հետ հարցազրույցում: