Թրամփը Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը «առանձնահատուկ» է համարում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավարմանն ուղղված աշխատանքում առաջընթացի են հասել, իսկ իր հանդիպումը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կդառնա «ինչ-որ առանձնահատուկ բան», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ մոտ շատ լավ է ստացվում այն ամենի հետ կապված, ինչը վերաբերում է Հյուսիսային Կորեային: Տեսնենք հետո ինչ կստացվի»,- ասել է նա՝ Քլիվլենդում (Օհայո նահանգ) ելույթ ունենալով հարկերի կրճատմանը նվիրված կլոր սեղանի ժամանակ:
«Մենք Կիմ Չեն Ընի հետ հանդիպում ենք ծրագրել, մենք պայմանավորվել ենք լոկացիայի, ժամանակի եւ վայրի մասին: Մենք հիմա ամեն ինչ համաձայնեցրել ենք, ամսաթիվը հայտնի է: Սա ինչ-որ առանձնահատուկ բան կլինի»,- հավաստիացրել է Թրամփը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն «ավելի խելացի կվերաբերվի այլ երկրների հետ հարաբերություններին»: «Դուք մեծ առաջընթաց կտեսնեք հաջորդ, հույս ունեմ, յոթ տարիներին: Սակայն յոթ տարվա կարիք էլ չի լինի, ամեն ինչ շատ արագ կստացվի»,- խոստացել է նա:
Ներկայումս ԱՄՆ-ն եւ Հյուսիսային Կորեան շարունակում են քննարկել 2 երկրների առաջնորդների հանդիպման մանրամասները: Ավելի վաղ Սպիտակ տան տերը հայտնել էր, որ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ 3 կամ 4 շաբաթ հետո սահմանապահ Փհանմունջոմ ապամիջուկայնացված գոտում: