Ռուսաստանով մեկ բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ Վլադիմիր Պուտինի
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Այսօր Ռուսաստանով մեկ բողոքի ակցիաներ են անցկացվում Վլադիմիր Պուտինի դեմ: Երկու օրից՝ մայիսի 7-ին նա նորից, արդեն չորրրոդ անգամ ստանձնելու է Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմակիցները Ռուսաստանի շուրջ 90 քաղաքներում դուրս են եկել փողոցներ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով:
Հանրահավաքները սկսվել են արևելյան շրջաններից՝ Խաբարովսկ, Վլադիվոստոկ, Իրկուտսկ: Յակուտսկում ոստիկանները յոթ տասնյակից ավելի ցուցարարների բերման են ենթարկել: Կրասնոյարսկում ևս տասնյակ բերման ենթարկվածներ կան: Ոստիկանությունը ուժ է կիրառել Նավալնիի թիմակիցների նկատմամբ: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները ցուցարարներին բերման ենթարկելու մասին հաղորդում են նաև Բարնաուլից, Տոմսկից, Պենզայից ու այլ քաղաքներից:
Այսօրվա հանրահավաքները կանխելու, խոչընդոտելու նպատակով դեռ երեկվանից Ռուսաստանի տարբեր քաղաքներում ոստիկանությունը ձերբակալում էր Ալեքսեյ Նավալնիի աջակիցներին: