Չինաստանի բնակիչներն իրար վրա ցեխ են լցրել (Տեսանյութ)
Չինաստանի Ցանյուան քաղաքում ավանդական Մոնիխեյ փառատոնն է անցել: Սա վա ազգության ամենամյա մշակութային իրադարձությունն է: Մարդիկ իրար վրա ցեխ են լցնում, որը բաղկացած է մրից, կովի արյունից, կավից եւ հաջղություն բերող խոտի հյութից, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Տոնի անվանումը թարգմանվում է որպես «քեզ վրա սեւ կավ եմ քսում», հաղորդում է Daily Mail-ը: Վան Չինաստանի հին ազգերից է, որն ապրում է բարձր լեռնային շրջաններում: