Սպանություն Վերին Շենգավիթում
Այս թեմայով
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
Երեւանում այսօր՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են 26-ամյա Գոռ Գասպարյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 3 հետք:
Աղբյուրի տեղեկություններով՝ հարվածներից մեկը նա ստացել ձախ կրծքավանդակի՝ սրտի հատվածում: